Տվյալ պահին կարելի է վստահորեն ասել, որ Ադրբեջանը զինված հարձակում է գործել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նա, մասնավորապես, տարածաշրջանում տիրող իրավիճակին ադեկվատ արձագանքելու կոչ արեց Ռուսաստանի, ՀԱՊԿ-ին եւ միջազգային հանրությանը։
«Մենք կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ երկրներին եւ միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով եւ հաստատվել փոխվարչապետերի աշխատանքային ձեւաչափով»,-ասաց Պապոյանը։


























