Ուկրաինայի Լուգանսկի մարզում քրեական սկանդալի մեջ է հայտնվել մարզկենտրոնի քաղխորհրդի 37-ամյա անդամ Ռոման Լանդիկը, հաղորդում է «Kyivpost.ua»-ն:

Նա հուլիսի 4-ի, լույս 5-ի գիշերը «Բակկարա» ռեստորանում ծեծի է ենթարկել 20-ամյա մի աղջկա:

Բուժզննման ժամանակ բժիշկները նրա մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր, քթոսկրի փակ կոտրվածք:

Ռոմանն իր մեղքը հերքում, ավելին դիմում է ներկայացրել, որ աղջիկն է իրեն ծեծել:

Իրավապահները, սակայն, «Խուլիգանություն» հոդվածով գործ են հարուցել Ռոման Լանդիկի դեմ:

Ռոմանի հայրը` Վլադիմիր Լանդիկը լրատվամիջոցներին մեղադրել է զրպարտության մեջ եւ սպառնացել է դատական հայց ներկայացնել: Ի դեպ, Ռոման Լանդիկն այս տարվա մայիսին մեծ թափով հարսանիք էր արել: