Ադրբեջանի ԱԳՆ-ը, հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված, շտապել է մեղքը բարդել Հայաստանի վրա՝ մոռանալով նշել, որ հենց ադրբեջանական զինուժն է ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։

Բաքվի մեկնաբանության մեջ պարզվում է, որ «հայկական կողմը նպատակաուղղված է սրում իրավիճակը», ինչը «վկայում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցում Հայաստանի հետաքրքրված չլինելու մասին»։