Ջավախքում ակտիվացել են գայլերը, որոնք սկսել են լրջորեն անհանգստացնել բնակիչներին: Նրանք հայտնվում  են անգամ բնակելի շենքերի մոտ, հաղորդում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:

«Անցյալ կիրակի հարեւանները շենքի նկուղում սպանեցին 1մետրանոց գայլի: Դրանից հետո երեխաները բակում այլեւս չեն խաղում: Առաջին հարկում եմ ապրում, այդ պատճառով էլ պատուհանները բաց չեմ թողնում, վախենում եմ որ տուն կմտնեն»,-հայտնել է բնակչուհի Լիա Բլիաձեն:

Ախալցխայի շրջանային հիվանդանոցն արդեն ձեռք է բերել համապատասխան հակաթույնը, որոնք դեղատներում չեն վաճառվում: Ըստ պարբերականի, տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր բուժհաստատությունները զգուշացված են, որ վնասվածներին միանգամից տեղափոխեն հիվանդանոց, քանի որ հակաթույնը միայն իրենց մոտ է:

Տեղի բնակիչների տեղեկատվությամբ, նրանց բաժանվում են հատուկ բուկլետներ, որտեղ նշված է, թե ինչ պետք է անել գայլի կծելուց հետո: Այնտեղ մատնանշված է նաեւ, որ անպայման պետք է հիշել գայլի տեսքն ու գույնը, որպեսզի պարզելով գայլի տեսակը, ավելի հեշտ բուժեն տուժածին:

Ըստ համաշխարհային առողջապահական կազմակերպության, գազազած գայլերն ամեն տարի 500 հազար մարդ են կծում: Վրաստանում գոյություն ունի նման գայլերի 20 տեսակ:Ամեն տարի Վրաստանում գայլերը կծում են 30-40 մարդ: