Նոյեմբերի 16-ին դեսպան Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ և ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայումս ստեղծված իրավիճակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունից:
Դեսպանն ընդգծել է միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը:





























