ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից օգնության պաշտոնական դիմումներ չի ստացել՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին։ Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա։