Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին մեկնաբանեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Շփման գծում տիրող իրավիճակը մեկնաբանելու NEWS.am-ի թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ դեսպանը նշեց. «Մենք փորձում ենք կայունացնել իրավիճակը»։
Նշենք, որ ԱԳՆ-ում տեղի է ունենում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հանդիպում։





























