Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Դեսպանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը:

Դեսպան Մակունցը շեշտեց իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում: