Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում մերժել է Շվեյցարիայում մինարեթների շինարարության արգելքի օրենքի հակառակորդների երկու դիմումները:
Մինարեթների շինարարության արգելքը մտցվել է 2009թ. նոյեմբերի 29-ին կայացած հանրաքվեի արդյունքում: Ըստ պաշտոնական արդյունքների, այդ միջոցն աջակցել են երկրի քաղաքացիների 57,5 տոկոսը, ընդ որում արգելքի կողմնակիցները հաղթել են գործնականում երկրի ողջ տարածքում (26 կանտոններից 22-ում):
Ստրասբուրգի դատարան էր դիմել Ժնեւի մզկիթի նախկին պաշտոնական ներկայացուցիչը եւ մահմեդական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք պնդում էին, որ օրենքի դրույթները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Նախնական լսումների արդյունքում դատարանը դրանք քննարկմանը ենթակա չեն համարել:
Ըստ դատարանի, հայտատուները չեն կարող կոնվենցիայի դրույթների ուղղակի, անուղղակի կամ անգամ պոտենցիալ խախտման զոհ լինել:




























