Ասեք նրան, որ կախի բեյջը, հակառակ դեպքում կբռնեն ոտքից եւ դուրս կշպրտեն նիստերի դահլիճից: ՀՀ ԱԺ այսօրվա լիագումար նիստին հենց սա հնչեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի շուրթերից:
Պատգամավորները քվեարկում էին նախկինում ներկայացված ու քննարկված օրենսդրական նախաձեռնությունների հարցով, երբ ԱԺ խոսնակը շշուկով հնչեցրեց ինչ-որ մեկին իր սպառնալիքները՝ մոռանալով միացված խոսափողի մասին։ Թե կոնկրետ ում մասին էր խոսքը, պարզ չէ։ Հայտնի է, որ Ազգային ժողովի աշխատանքի ընթացքում, բուն խորհրդարանականներից բացի, ներկա են նաեւ լրատվամիջոցներ ներկայացնող օպերատորներ ու լուսանկարիչներ, ինչպես նաեւ` խորհրդարանի տեխնիկական անձնակազմը։











