Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն անդրադարձել է Գանձասարի վանքի պարսպի երեսպատման աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ մամուլում ծայր առած քննարկումներին ու մտահոգություններին:

Արցախի թեմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հուլիսի 8-ին  խնդրո առարկայի շուրջ վերսկսվել են հավելյալ խորհրդակցություններ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի եւ Արցախի հանրապետության իշխանությունների ու  ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության միջեւ: Համակողմանի քննարկումների արդյունքների եւ ընդունված որոշման մասին կհաղորդվի հաջորդիվ: