Իմ կարծիքով հրադադարը փխրուն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հարցին, թե ինչու է այդպես կարծում, նա պատասխանեց. «Ադրբեջանցիներին նո՞ր եք ճանաչում, քանի անգամ է հրադադար եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, տեսել ենք հրադադարի վերջը, որ չի ստացվել հրադադարը: Փառք Աստծո, արդեն քանի ժամ հրադադարը կա, բայց դա չի նշանակում, որ դա հաստատ հրադադար է, ամեն րոպե կարող է փոխվել»:











