Քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալով, 44–օրյա պատերազմում զոհվել է 3788 անձ, որոնցից 76–ը՝ քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների եւ պատանդառված  քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը 40  է, որոնցից 3–ը քաղաքացիական անձ է։ Մինչ օրս Ադրբեջանի  կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված 114 զինծառայող եւ քաղաքացիական անձ»,– նշեց նախարարը։

44–օրյա պատերազմում վիրավորում եւ ստացիոնար բուժում է ստացել  7888 անձ,  հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար։ Նրանցից 113–ը առաջին խմբի հաշմանդամ են, 390–ը՝ երկրորդ, եւ 961–ը՝ երրորդ։