ԵՄ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ծավալված վերջին իրադարձություններով, որոնք հանգեցրեցին մարդկային զոհերի։ Այս մասին ասվում է ԵՄ կայքում տեղակայված պաշտոնական հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջիններիս անհետաձգելի դեէսկալացիայի եւ հրադադարի ռեժիմի պահպանման կոչ արել։
Հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում դրսեւորել առավելագույն զսպվածություն եւ պահպանել եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։
ԵՄ-ն նաեւ կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ չլուծված հարցերի, այդ թվում՝ սահմանների սահմանազատման հարցի համապարփակ կարգավորման հասնելու համար։ ԵՄ-ն աջակցում է նոյեմբերի 15-ի ՄԽ համանախագահների հայտարարությունը։ ԵՄ-ն վերահաստատում է իր հակվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ աշխատելուն, որպեսզի օգնի հաղթահարել լարվածությունն ու իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասի վերականգնման հարցում, որը կլինի անվտանգ, կայուն, բարգավաճող եւ խաղաղ՝ ի շահ այդ տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց։





























