Եկամտահարկի մեծությամբ Հայաստանը Եվրոպայում զբաղեցրել է 27-րդ տեղը: «РИА аналитика»-ի տնտեսական կենտրոնի վերլուծության մեջ ընդհանուր առմամբ ընդգրկվել է 37 երկիր:
Տարածաշրջանի այլ երկրներում իրավիճակը հետեւյալն է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, եկամտահարկը 20 տոկոս է, Վրաստանը զբաղեցրել է 26-րդ տեղը, իսկ Ադրբեջանում եկամտահարկը 30 տոկոս է:
Փորձագետների կարծիքով` ովքեր կազմել են եվրոպական երկրների վարկանիշային աղյուսակն` ըստ եկամտահարկի, եթե եկամտահարկը բարձր է, ուրեմն բարձր է աշխատավարձը: Մյուս կողմից էլ, բարձր եկամտահարկը նպաստում է, որ բարձր վարձատրվող մասնագետները հեռանան այն երկրներ, որտեղ կարելի է խուսափել հարկեր վճարելուց:
Առաջատար դիրք է զբաղեցնում սոցիալական ուղղվածություն ունեցող Շվեդիան, որտեղ եկամտահարկը 56,4% է: Հաջորդը` Բելգիան է` 53.7% եւ Նիդեռլանդները` 52%: Վերջին հորիզոնականները զբաղեցնում է Ղազախստանը եւ Բուլղարիան, որտեղ եկամտահարկը 10% է:




























