Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը չի ընդհատվել։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետի խոսքով՝ այն դեռեւս չի կարողանում որեւէ արդյունքի հասնել։

«Օրինակ, ադրբեջանական կողմը, խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, դրա տակ հասկանում է նաեւ Գորիսից Կապան անցում։ Սակայն Հայաստանի համար այսպիսի տրամաբանությունն անընդունելի է»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը առայժմ անցակետ է տեղադրել իր վերահսկողության տակ գտնվող ճանապարհի մի հատվածում եւ թույլ չի տալիս, որ հայկական մեքենաներն անցնեն։