Հայկական տարածքի վրա Ադրբեջանի հարձակումները եւս մեկ նշան են այն բանի, թե որքան հեռու կգնա Ալիեւի ռեժիմը հայկական հողը զավթելու եւ բռնություն ու ատելություն սերմանելու համար։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ջեքի Սփայերը։
«Մենք իրական ժամանակում հետեւում ենք հողեր գրավելու Ալիեւի փորձին։ Մենք պետք է գործենք հիմա, որպեսզի կանխվի հետագա արյունահեղությունը եւ ապակայունացումը»,- նշել է քաղաքական գործիչը։





























