Նոյեմբերի 17-ի երեկոյան Բաքվից Երեւան կժամանի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ ադրբեջանական իշխանամետ Caliber ռեսուրսի՝ ինքնաթիռում սահմանին բախումների հետեւանքով զոհված հայ զինվորների դիակներ են։

Ինչպես հայտնում է «Sputnik Արմենիան», ինքնաթիռում գերիներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջեւ՝ զինված միջադեպերը կանխելու մեխանիզմ մշակելու համար։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս իրավիճակի կարգավորման մասին է։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հերթական սադրանքն են իրականացրել՝ գրոհելով Սյունիքի Ծիծեռնաքար լեռան վրա գտնվող արեւելյան ուղղությամբ հայկական դիրքերը։ Տեղի են ունեցել հրետանու, զրահատեխնիկայի եւ հրետանու կիրառմամբ տեղական մարտեր։ Հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ նոյեմբերի 16-ին, ժամը 18:30-ին, ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտական բախումները դադարեցվել են։