Հայաստանն արդեն սեպտեմբերին կարող է ուրանի հարստացման միջազգային կենտրոնի լիիրավ անդամ դառնալ: Այս մասին հայտարարել է ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լեբեդեւը, հավելելով, որ Հայաստանի` այդ կենտրոնին միանալու գործընթացը վատ չի ընթանում:

«Մնացել է ընթացակարգային մասը: Ես կարծում եմ, որ սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին Հայաստանը Կենտրոնի լիիրավ անդամ կլինի»,- ասել է Լեբեդեւը:

Նրա ներկայացմամբ, նախագծին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք երկրներ, այդ թվում Վիետնամը, Հարավային Կորեան եւ Բուլղարիան:

Հիշեցնենք, որ ուրանի հարստացման միջազգային կենտրոնը Ռուսաստանի եւ Ղազախստանի համատեղ նախագիծն է, որը ստեղծվել է 2007-ին: