Սուդանի իշխանությունները հուլիսի 8-ին պաշտոնապես ճանաչել են Հարավային Սուդանի Հանրապետությունը, որը պետք է հռչակվի Հարավային Սուդանի տարածքում հուլիսի 9-ին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
«Սուդանի Հանրապետությունը հայտարարել է, որ ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը` որպես անկախ պետություն հռչակման պահից `1956թ հունվարի 1»,- Սուդանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի հարցերով նախարար Բակրի Հասսան Սալեհը:
Հարավային Սուդանի Հանրապետության պաշտոնական հռչակումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին` վեցամսյա անցումային շրջանից հետո, որն սկսվել է հանրաքվեի արդյունքներն ամփոփելով, երբ Հարավային Սուդանը անջատվել իր հյուսիսային հատվածից:
Հյուսիսցիների ճնշող մեծամասնությունը պլեբիսցիտի ժամանակ կոչ էր արել ստեղծել անկախ պետություն նավթով հարուստ Հարավային Սուդանի տարածքում, որը տասնամյակներ շարունակ պայքարել է իր անկախության համար Հյուսիսային Սուդանի կառավարության դեմ:
2005թ Սուդանում գտնվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, այդ թվում` 10 հազար զինծառայող, 4000 քաղաքացի տեղական համայնքից եւ քաղաքացիներ այլ երկրներից: Հարավային Սուդանի անկախացումից հետո ՄԱԿ-ի առաքելությունը կարող է նվազագույնի հասցվել:




























