Բաթումիում կայացած վրաց-թուրքական հանդիպման ժամանակ քննարկվել է էլեկտրաէներգիայի տրանսսահմանային առեւտրի մասին միջազգային համաձայնագիրը, հաղորդում է bizzone.info-ն, վկայակոչելով «Վրաստանի էլեկտրահամակարգեր» ընկերության մամուլի ծառայությունը:

Այդ համաձայնագրի անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ Վրաստանն սկսեց Բորչխա-Ախալցխա 400 ԿՎտ-անոց նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Քննարկվել է նաեւ էլեկտրաէներգիայի տրանսսահմանային առեւտրի մասին համաձայնագիրը: Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը այդ ուղղությամբ եւ տեղեկատվություն փոխանակել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում:

Թուրքական կողմը բանակցություններում ներկայացրել է այդ երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Մյուրաթ Քարափինարին: Վրացական կողմը ներկայացրել են Էներգետիկայի նախարարության, «Վրաստանի պետական էներհահամակարգեր» ընկերության, ինչպես նաեւ այդ նախագծի վրա աշխատող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: