iPhone 4 երկու սմարթֆոն ուղեւերվել են տիեզերք`ամերիկյան Ատլանտիս տիեզերանավի միջոցով, որը կատարել է իր վերջին` 135-րդ թռիչքը: Սրանք առաջին iPhone-ներն են, որոնք տիեզերք են ուղեւորվել: Նրանցում ներբռնված է ծրագրային հավելված, որով նախատեսված է միջազգային տիեզերական կայանում որոշակի փորձեր իրականացնելու համար, հայտնում է space.com-ը: Ծրագրային հավելվածը, որը կոչվում է SpaceLab, մշակվել է Odyssey Space Research-ի կողմից եւ բաղկացած է 4 ծրագրերից: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ առաջադրանք կատարելու համար, որոնց մեջ են կայանի թռիչքի բարձրության եւ անկյան չափումը, iPhone-ի վրա տիեզերական ռադիացիայի ազդեցության որոշումը եւ այլ գործողություններ:
Այն ընթացքում, երբ աստղագնացները կփորձարկեն iPhone-ը, այդ տեխնիկայից երկրի վրա օգտվողները կարող են կրկնօրինակել նրանց գործողությունները Apple App Store-ի միջոցով, որը վաճառվում է 99 ցենտով:
iPhone-ները միջազգային տիեզերական կայանում կմնան մի քանի ամիս, քանի դեռ չեն ավարտվել դրանց միջոցով իրականացվող փորձերը: Հրաշագործ տեխնիկան երկիր կվերադարձվի հավանաբար ռուսական «Սոյուզ»-ի միջոցով, ամենայն հավանականությամբ` 2011 թվականի աշնանը:




























