Շվեդ վիրաբույժների կողմից մարդուն լիովին  արհեստական շնչափող փոխպատվաստվելու վիրահատություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, շնչափողի «աճեցման» համար հիմքը ձեւավորվել է Լոնդոնի լաբորատորիաներից մեկում, որտեղից էլ տեղափոխվել է Շվեդիա։

Մասնագետների կարծիքով, նման շնչափող ստանալու համար հատուկ պայմաններում անհրաժեշտ են օրեր:

Նոր մեթոդի պարագայում դոնորի անհրաժեշտություն չկա: Սա հատկապես կարեւոր է հիվանդ երեխաների դեպքում, որոնց համար դոնորային օրգան գտնելը շատ ավելի դժվար է: Բացի այդ, այս դեպքում բացակայում է հիվանդի իմունային համակարգի կողմից նոր օրգանը չընդունելու ռիսկը:

Ներկայումս հիվանդը առողջացման փուլում է: