Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը. նոյեմբերի 18-ին հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊՊԾ դասակի ոստիկանները Ձորագյուղ համայնքի տարածքում գիշերային շրջայցի ժամանակ ստուգել են Փամբակ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նոյեմբերի 17-ին՝ գյուղի գազալցակայանի հարակից տարածքից։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











