Չինաստանի իշխանությունները կրճատել են Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Թայվանի դեսպանատուն բացելու պատճառով, հաղորդում է Գազետա-ն:
ՉԺՀ իշխանությունները դիտարկում են Թայվանի դեսպանատուն բացելու մասին Լիտվայի որոշումը՝ որպես տարածքային ամբողջականության խախտում եւ միջամտություն Պեկինի ներքին գործերին:
«Չինաստանն այդ կապակցությամբ խիստ դժգոհություն եւ վճռական բողոք է հայտնել, եւ որոշում է կայացրել կրճատել Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ ընդհուպ մինչեւ հասցնելով դրանք գործերի հավատարմատարների մակարդակին»,-հայտարարել են ՉԺՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Թայվանը բացել էր դե ֆակտո դեսպանատուն Լիտվայում, ինչը դարձել էր դիվանագիտական առաջխաղացում կղզու համար: Նշվում է, որ Թայվանի ներկայացուցչության դեմ էր ներկայացել Պեկինը, որը համարում է կղզին որպես Չինաստանի անբաժանելի մասը:
Չինաստանը չի վերահսկում Թայվանը 1949 թվականից ի վեր, երբ քաղաքացիական պատերազմում պարտության արդյունքում այդտեղ էին փախել Գոմինդանի կուսակցությունից ազգայնականները: Ընդ որում՝ «մեկ Չինաստանի» սկզբունքը ենթադրում է միասնական չինական պետության ճանաչում եւ ըստ դրա՝ պաշտոնական հարաբերություններ կարելի է ունենալ կամ ՉԺՀ-ի, կամ Թայվանի հետ:





























