Ընկերությունը, որը կապ ունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդի Հանթերի հետ, 2016 թվականին օգնել է չինական ընկերությանը ձեռք բերել կոբալտի հանքավայր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, հաղորդում է The New York Times-ը:
Թերթի տեղեկություններով՝ 2013 թվականին Հանթեր Բայդենը երկու ամերիկացիների հետ մասնակցել է BHR ներդրումային ընկերության հիմնադրմանը, որը գրանցված է Շանհայում: Նրանք ստացել են ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը, իսկ 70 տոկոսը ստացել են չինացի ներդրողները, որոնց շրջանում նաեւ Bank of China է:
2016 թվականին Բայդենի ընկերությունը մասնակցել է Կոնգոյում Թենքե Ֆունգուրումե հանքավայրը China Molybdenum չինական ընկերության կողմից ձեռքբերելու գործարքին: BHR-ն զբաղվում էր արժեթղթերը գնելու համար միջոցների ներգրավման գործում: Բայդենի ընկերությանը հաջողվել է ներգրավել ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ չինական ընկերությունը ստացել է աշխարհում կոբալտի խոշորագույն հանքաբայրի բաժնետոմսերի 80 տոկոսը:





























