Իսրայելը պատրաստվում է ստորագրել հարեւան Հորդանանի հետ հռչակագիր թագավորությունում խոշոր արեւային էլեկտրակայան կառուցելու մտադրությունների մասին, որը կօգտագործվի Իսրայելի համար էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Խուլաթը, հաղորդում է AP-ն:
Գործարքը ստորագրվել է երկուշաբթի ԱՄԷ-ում երկու երկրների էներգետիկայի նախարարների միջեւ:
«Աբրահամյան համաձայնագրերը նպաստում են մեր երկու երկրների ազգային անվտանգության ապահովման համար այսպիտի կարեւոր հռչակագրի կնքմանը»,-ասել է Խուլաթը՝ նկատի ունենալով դիվանագիտական գործարքը, որի շրջանակում Էմիրատներն ու Բահրեյնը ճանաչել են Իսրայելը:
Ավելի վաղ Axios-ը հայտնել է, որ գործարքի արդյունքում Աբու Դաբիից «Masdar» էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը կկառուցի գործարան: Իսրայելը կծախսի էլեկտրաէներգիայի համար տարեկան 180 միլիոն դոլար, որը կկիսվի Էմիրատների եւ Հորդանանի միջեւ:





























