Հուլիսի 2-9-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 183 անգամ, այդ ընթացքում արձակելով 1024 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի AK տիպի ինքնաձիգերից հակառակորդը առաջնագծում կիրառել է նաեւ «Սեւ նետ» եւ CBD տիպի դիպուկահարային հրացաններ եւ ПК, ДШК տիպի գնդացիրներ:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկել են առաջնագիծը եւ ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:




























