Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Պուտինի հնարավոր այցը Պեկին։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանն ու Ռուսաստանը կարեւոր իրադարձությունները միասին նշելու ավանդույթ ունեն։ 2014 թվականին Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը ռուսական կողմի հրավերով մեկնել էր Սոչի եւ ներկա գտնվել ձմեռային օլիմպիական խաղերին»,-ասել է նա։ «Այժմ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հրավիրել է իր լավ ընկերոջը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գալ Պեկին եւ ներկա լինել կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին»,- հավելել է դիվանագետը։

«Կողմերը սերտ շփումներ են պահպանում առաջիկա այցի մանրամասների վերաբերյալ»,-ընդգծել է նա։ «Մենք վստահ ենք, որ երկու երկրների մարզիկները նոր ռեկորդներ կսահմանեն»,-եզրափակել է դիվանագետը։ 

Ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը, իսկ պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-ից 13-ը։