Շիրակի մարզում հուլիսի 8-ի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում Բագրավան համայնքում մարդատար ավտոմեքենան բախվել է տրակտորին: Տարակտորի մեջ եղած ուղեւորներից տուժել է ամենափոքրը` 6- ամյա Լիլիթ Հայրապետյանը:

Երեխան ստացել է ձախ ձեռքի կոտրվածք, հարված ստացել է նաեւ դեմքին ու գլխին: Աղջնակի ծնողները միայն այսօր վաղ առավոտյան են նրան հասցրել Գյումրի` Ավստրիական մանկական հիվանդանոց: 6-ամյա Լիլիթի մոտ բժիշկներն ախտորոշել են  ձախ նախաբազկի կոտրվածք:

Ավստրիական մանկական հիվանդանոցի վնասվածքաբան Համբարձում Բագրատյանի փոխանցմամբ` Լիլիթի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին ու առողջության վտանգ չի սպառնում:

Լիլիթի ծնողների վստահեցմամբ, մեքենայի բախման հետեւանքով տրակտորը, որի մեջ եղել է նաեւ Լիլիթը, շրջվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: