Կարնեգիի հիմնադրամի փոխնախագահ Ջեյմս Քոլինզի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ տեղի է ունեցել չկարգավորված հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հարցի շուրջ մտքերի փոխանակում։
Կողմերը քննարկել են Մերձդնեստրի շուրջ խնդիրը, ինչպես նաեւ ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ։




























