ՀՀ դատական համակարգում տիրող իրավիճակն անդրադառնում է անվտանգության հարցերի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ վերջերս ձեւավորված քննիչ հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝ այդ իրավիճակն անդրադառնում է Սյունիքում կատարվող գործընթանցերի վրա։ «Վստահ եմ, որ բոլորը հիանալի հասկանում են պատճառները, թե ինչու Սյունիքի նախկին համայնքապետերը հայտնվեցին ճաղերի հետեւում։ Նրանց ձերբակալությունն ազդում է երկրի անվտանգությանն առնչվող իրավիճակի վրա»,-նշեց Վարդեւանյանը։