Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 9-ին։

Նիստին հրավիրվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Վարդգես Բարսեղյանը, հայտնում է Հանրային խորհուրդը։

Վարդգես Բարսեղյանը այլ խնդիրների թվում առանձնացրել է լսարանների տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է կրթական գործընթացում առկա կոռուպցիային, նա վստահությամբ հայտարարել է, որ բուհում դրա նման բան չկա։  Հարց է բարձրացվել բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների քաղաքականացվածության մասին, ինչին ի պատասխան Բարսեղյանն ասել է, որ բուհի այդ կառույցը քաղաքականացված չէ։

Նշենք, որ Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը համագործակցում է Հայաստանի հեղինակավոր բուհերի ուսխորհուրդների հետ, որպեսզի բացահայտի նրանց խնդիրները։