Մեքսիկայում ԱԿ-47 ինքնաձիգով զինված անհայտ անձը ներխուժել է Մոնտերեյ քաղաքի բարերից մեկը եւ անկանոն կրակ բացել այցելուների ուղղությամբ: Մահացել է առնվազն 20 մարդ:

Ամենայն հավանականությամբ, հարձակվողը թմամիջոցների առեւտրով զբաղվող տեղի հանցավոր խմբավորումներից մեկի անդամ է, հաղորդում է Irish Times-ը` վկայակոչելով El Universal թերթին:

Վերջին 4 տարում տնտեսապես բարեկեցիկ եւ ինդուստիրալ առումով զարգացած Մոնտերեյ քաղաքը առաջին անգամ չէ, որ մարտադաշտի է վերածվում բազմաթիվ նարկոկարտելների միջեւ: