Լեհական LOT ավիաընկերության եւ հայկական «Արմավիա» ընկերության միջեւ ստորագրված կոդ-շեր համաձայնագրի համաձայն, «Արմավիան» սկսում է Երեւան-Վարշավա-Երեւան չվերթի իրականացումը:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից, այդ չվերթով առաջին օդանավն օդ կբարձրանա հուլիսի 13-ին:




























