Apple ընկերությունը հաստատել է, որ հերթական սմարթֆոնը` iPhone 5-ը վաճառքի կհանի աշնան սկզբին:

Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, կա ենթադրություն, որ iPhone 5-ը շատ քիչ է տարբերվելու iPhone 4-ից, գուցե միայն ինչ-որ նոր գործառույթներով, ինչպես դա եղավ iPhone 3G-ի եւ iPhone 3GS-ի դեպքում: Բայց եթե այդ հեռախոսները վաճառվել են տասնյակ միլիոն օրինակով, ապա iPhone 5-ը դժվար թե դա կրկնի: Ճիշտ է, iPad 2-ը, որը նույնպես նման է առաջին iPad-ին, մեծ հաջողություն ունի աշխարհի բոլոր երկրներում, բայց infox.ru-ի չճշտված տվյալներով, ընկերությունը մշակում է մոդիֆիկացված iPad 2, որը կոչվելու է iPad HD կամ iPad 2 Plus:

Սա չպետք է շփոթել երրորդ սերնդի պլանշետի հետ, որը կոչվելու է iPad 3: