Հայաստանի վարկային շուկայում գրանցվել է հերթական ռեկորդը: Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.7 մլրդ դրամ (համարժեք է մոտ 80 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 79.1 մլն դոլար:  Այսպիսով` բանկային համակարգը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրել է վերջին 2 տարվա ընթացքում ռեկորդային ծավալով վարկեր:

Համեմատության համար նշենք, որ 2011 թ. ընթացքում շաբաթական կտրվածքով ամենաշատ վարկեր մինչ այդ տրամադրվել էր մայիսի վերջին շաբաթում եւ կազմում էր մոտ 120 մլն դոլար:

Հնարավոր է` ֆինանսական շուկայի այս աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է հուլիսի առաջին օրերի հանգստյան քառօրյայով` կապված Սահմանադրության օրվա հետ: Ամենայն հավանականությամբ` տնտեսվարող սուբյեկտները շտապել են հանգստյան օրերից առաջ ավարտել իրենց վարկերի ստացման հետ կապված ձեւակերպումները: