Ամուսնալուծությանը կանայք ավելի հանգիստ են վերաբերում, քան` տղամարդիկ: Այսպիսին են Superjob.ru պորտալի հետազոտության արդյունքները:
Կանանց 70 տոկոսը հարաբերությունները խզելուն նորմալ են վերաբերում, իսկ ահա ուժեղ սեռի մոտ այդպես է վերաբերում 59 տոկոսը:
Սոցիոլոգները նշում են, որ ամուսնալությունը ավելի հաճախ ողբերգություն են համարում երեխա ունեցող տղամարդիկ, այն դեպքում, երբ կանանց մոտ ամուսնալուծության հարցում երեխաների առկայությունն ազդեցություն չունի:




























