Արդեն 2012թ. սկզբին կարող է անցկացվել Կիպրոսի միավորման հարցով հանրաքվե: Առնվազն նման ակնկալիք ունի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք հույս ունենք մինչեւ այս տարեվերջ հասնել Կիպրոսի խնդրի լուծմանը եւ գալիք տարվա առաջին ամիսներին անցկացնել հանրաքվե, որպեսզի Կիպրոսը Եվրամիությունում կարողանա հանդես գալ որպես միավորված պետություն»,-ըստ «ՌԻԱ Նովոստիի», ասել է Դավութօղլուն` Հյուսիսիային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ժամանակ:
Նշենք, որ 1974թ. հեղաշրջումից հետո կղզին, փաստացի, բաժանվել է երկու մասի. տարածքի 60 %-ը, որը հիմնականում բնակեցված է հույներով, վերահսկվում է Կիպրոսի Հանրապետության կողմից, իսկ մնացած մասը` թուրքաբնակ Հյուսիսիային Կիպրոսի Թուրքական Հանրապետութան կողմից: Վերջինս որպես անկախ պետություն ճանաչել են միայն Թուրքիան եւ Աբխազիան:




























