Մուամար Քադաֆին հայտարարել է, որ Եվրոպա կուղարկի իր մահապարտներին` ի պատասխան Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների:

«Մենք Եվրոպային ուշքի կբերենք: Մի քանի հարյուր լիբիացիներ կմահանան Եվրոպայում որպես մարտիրոսներ: Դա կլինի վրեժ` «ակն ընդ ական» սկզբունքով»,- ընդգծել է Քադաֆին, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ:

Բացի այդ, նա հայտարարել է, որ Կանարյան կղզիները, Սիցիլիան եւ Միջերկրածովյան կղզիների մի մասը համարվում են պատմական արաբական տարածքներ, ուստի դրանք պետք է «ազատագրել»,- հաղորդում է RBC-ն: