Ես ունակ չեմ Գլխավոր շտաբի պետ լինելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ԳՇ պետին փոխում են եւ ակնարկ կար, որ ինքը կարող է նշանակվել այդ պաշտոնում:
«Ես ունակ չեմ Գլխավոր շտաբի պետ լինելու համար եւ նպատակահարմար չէ: Պատճառներ կան»,-ասաց նա:
Հարցին, թե եթե իրեն նման առաջարկ լինի, ինչպես կարձագանքի, գեներալը կարճ պատասխանեց. «Կմերժեմ»:











