BBC հեռուստաընկերության լրագրողները News of the World  թերթի փակման նախօրեին  եթերում հանդիպում են կազմակերպել  օրաթերթի  նախկին աշխատակից  Մաքմալենի եւ բրիտանացի հայտնի դերասան Սթիվ Կուգանի միջեւ:

Լրագրողը փորձել է պաշտպանել հրատարակչությանը, սակայն չի կարողացել դիմանալ քննադատությանը: Արդյունքում դերասանը Մաքմալենին անվանել է «քայլող PR աղետ»: Մաքմալենի` խոսքի ազատության անհրաժեշտության մասին դիտարկմանն ի պատասխան Կուգանն ասել է. «Ես քաղաքական գործիչ չեմ, ինչո~ւ եք դուք հետապնդում ինձ: Խոսքի ազատության մասին բոլոր այդ բարձրագոչ խոսքերն ընդամենը խորամանկ հնարքներ են: Դա պարզապես բարոյական սնանկություն է»: