Բաքվից ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Նախիջեւան ՀՀ օդային տարածքով։

Նոյեմբերի 25-ին ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Բաքվից հերթական թիռչքն է իրականացրել դեպի հին հայկական քաղաք, որն այժմ գտնվում է Ադրբեջանի կազմում։

Օդանավը թռիչք է իրականացրել Սեւանա լճի, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի վրայով եւ ուղղորդվել դեպի Նախիջեւան։