ԱՄՆ նախագահի Մերիլնեդում գտնվող նստավայրի օդային տարածքում կասեցվել է հերթական օդանավի թռիչքը: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, տարածքը խախտած օդանավը երկու F-15 կործանիչների ուղեկցությամբ վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում:
Հիշեցնենք, որ սա վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ նման դեպքն է: Երկու դեպքում էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գտնվել է նստավայրում:




























