Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆը կարգադրել է աշխատանքից ազատել իրավապահ մարմիների բոլոր այն աշխատակիցներին, որոնք մասնակցություն են ունեցել տարվա սկզբին երկրում անցկացված հանրահավքների մասնակիցների սպանությանը:

Ինչպես հաղորդում է  «France-Presse»-ը, այդ մասին  նա հայտարարել է հուլիսի  9 –ի հեռուստաուղերձում:

Նշենք, որ ցուցարարների սպանության մեջ կասկածվող ոստիկաններին աշխատանքից ազատելու եւ պատժի ենթարկելու պահանջով հանդես էին եկել հուլսիի 8 –ին Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում բազմահազարանոց  հանրահավաքի մասնակիցները:

Ցուցարարների մյուս հիմնական պահանջը վերաբերում էր  Հոսնի Մուբարքի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած կաշառակերների նկատմամբ դատաքննության արագացմանը: Շարաֆն ասել է, որ նրանց այդ պահանջը եւս կիրականացվի: