Աֆղանստանի արեւմուտքում գտնվող Ֆարահ նահանգում յոթ գլխատված սակրավոր է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է տեղական «Տոլո» հեռուստաընկերությունը,  սպանվածները եղել են ականազերման հարցերով զբաղվող DAFA (Demining Agency for Afghanistan) միջազգային ընկերության աշխատակիցներ:

«France-Presse»-ը հաղորդում է, որ անցած շաբաթ առեւանգվել էին DAFA –ի 28 ներկայացուցիչներ:  Արմատական «Թալիբան» շարժման գորհայիններն այրել էին ընկերության ավտոմեքենաներից մեկը, իսկ երեքը, սակրավորների հետ միասին, տարել էին անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը մտահոգվում է, որ մյուս առեւանգվածները եւս կարող են գլխով վճարել իրենց աշխատանքի համար:

Հաղորդվում է, որ «Թալիբան» շարժման գորհայինները բազմիցս զգուշացրել են, որ մտադիր են պատժել միջազգային ռազմական կոնտինգենտի հետ համագործակցող ընկերությունների բոլոր աշխատակիցներին: