Վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորի սառեցման ջրի մաքրման համակարգից հուլիսի 10-ին մոտ 50լ քիմիկատի արտահոսք է եղել: Ինչպես հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` հղում կատարելով ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերությանը, ԱԷԿ-ի ռեակտորները հովացվում են նախապես մաքրված ջրով: TEPCO-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայումս արտահոսքի վերացման աշխատանքներ են տարվում:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մարտին երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վթարված ատոմակայանում ներկայումս  իրականացվում են  պաշտպանական գմբեթի տեղադրման աշխատանքներ: