Ղրղզստանի 19-ամյա քաղաքացուհի Բիյդիմա Ախունովային բազմաթիվ այրվածքներով տեղափոխել են  Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք: Ինչպես հաղորդում է «Life News Online»-ը, հանցագործը դյուրավառ հեղուկ է լցրել իր զոհի վրա, լուցկին գցել վրան ու փախչել հանցագործության վայրից:

Ներկայումս աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է: Այրվել է նրա մարմնի  35% -ը, որից 12%-ը` դեմքն է: Բժիշկներն առայժմ ոչ մի կանխատեսում չեն անում:

Իրավապահ մարմինները կարծում են, որ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Ենթադրվում է, որ նման արարք կարող էր թույլ տալ Վրաստանի քաղաքացի այն երիտասարդը, որի հետ հանդիպել է աղջիկը: Ներկայումս կասկածյալը հետախուզվում է: