Վրաստանում, Քութաիսի քաղաքից ոչ հեռու, վթարի է ենթարկվել իսրայելցի զբոսաշրջիկների միկրոավտոբուսը: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, նրանց տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին եւ շրջվել: Մեկ զբոսաշրջիկ մահացել է, եւս 14-ը հոսպիտալացվել են: Նախնական տվյալներով` վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է, որը չի կարողացել մեքենան կառավարել:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























