Համացանցում հայտնվել են թուրքմենական Աբադան քաղաքի զինապահեստում տեղի ունեցած առաջին պայթյունների կադրերը,  որոնք  հայտնվել են «Ֆերգանա» գործակալության տրամադրության տակ: Տեսանյութն ամբողջությամբ հերքում է թուրքմենական իշխանությունների այն հայտարարությունները, թե «իրականությանը չեն համապատասխանում զինապահեստում պայթյունների մասին ԶԼՄ-ների տեղեկությունները»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքմենստանի ԱԳՆ-ն, տեղի է ունեցել միայն «հրավառության համար նախատեսված հրատեխնիկայի բռնկում»:

Նախնական եւ պաշտոնական աղբյուրներից դեռեւս չհաստատված տվյալներով` զինապահեստում ռումբերի եւ արկերի պայթունից ավելի քան երկու հարյուր մարդ է տուժել: Թուրքմենստանի իշխանությունները զոհերի մաիսն ոչինչ չեն հաղորդում: